Կարյակին-Կարլսեն. 11-րդ պարտիան ոչ ոքիով է ավարտվել

Կարյակին-Կարլսեն. 11-րդ պարտիան ոչ ոքիով է ավարտվել

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը մրցախաղի 11-րդ պարտիայում խաղում էր սպիտակներով: Կարյակինը պարտիան սկսել է 1.e4 քայլով, և հերթական անգամ կողմերը խաղարկել են իսպանական պարտիա:

Աշխարհի գործող չեմպիոն Կարլսենը կարողացել է սկզբնախաղում ամբողջովին հավասարեցնել դիրքը և նույնիսկ մի պահ նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռքը, սակայն պարտիայում արագ տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և խաղի 34-րդ քայլին կողմերը կնքել են հաշտություն, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Վերջին պարտիայից առաջ մրցախաղում հաշիվը հավասար է ` 5.5-5.5: Նախորդ պարտիաներում Կարյակինը և Կարլսենը մեկական հաղթանակ են տարել: Մրցախաղի 12-րդ պարտիան Նյու Յորքում տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---