Եվրամիությունը վերսկսել է բանակցությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Եվրամիությունը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ երկու հոդվածներով. «Վիճակագրություն» եւ «Ֆինանսական վերահսկողություն»: «Տնտեսական եւ արժութային միություն» հոդվածի վրա վետո է դրել Ֆրանսիան: Նշվում է, որ նախագահ Սակրոզին չի փոխել իր տեսակտեը եւ վստահ է, որ «Թուրքիան տեղ չունի Եվրոպայում», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ այս տարվա մարտի վերջում ԵՄ-ն եւ Թուրքիան բանակցություններ սկսեցին ինտեգրացիոն դոսիեի երկրորդ բաժնով` «Ձեռնարկություններ եւ արդյունաբերություն»: 2006 թվականին կողմերն ավարտել էին բանակցային գործընթացը առաջին բաժնով` «Գիտություն եւ հետազոտություն»: Նույն տարվա դեկտեմբերին Բրյուսելը որոշել է ժամակավորապես սառեցնել բանակցությունները եւս ութ հոդվածներով այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել է տարածել ԵՄ-ի հետ մաքսային միության մասին համաձայնագիրը այդ տարածաշրջանային կազմակերպության բոլոր անդամների վրա, այդ թվում Կիպրոսի, ինչպես նաեւ բացել նրա համար թուրքական ծովային եւ օդային ուղիները: ԵՄ-ի եւ Թուրքիայի բանակցային գործընթացը, որն սկսվել է 2005 թվականի հոկտեմբերին, ընդհանուր առմամբ բաղկացած է 35 բաժնից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---