Կարլսենը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը 1 դեկտեմբերի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում Կարլսենը հաղթել է հավակնորդ, ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին՝ թայ-բրեյքում, 3:1 հաշվով: Այսպիսով, նորվեգացի շախմատիստը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Արագ շախմատի առաջին երկու պարտիայում մրցակիցները ոչ ոքի են խաղացել: Երկու պարտիայում Կարլսենն առավելության է հասել՝ սևերով և սպիտակներով: Գլխավոր մրցամարտի 12 պարտիայից հետո 6։6 հավասար հաշիվը նշանակում էր, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կհանդիպեն թայ-բրեյքում՝ նոյեմբերի 30-ին (երկուսն էլ մեկական հաղթանակ են տոնել)։ Նրանք 4 խաղ են անկացրել 25-ական րոպե ժամանակով, որին գումարվել է 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար։ Սվեն Մագնուս Կարլսենը ծնվել է 1990-ի նոյեմբերի 30-ին Տյոնսբերգում: Նորվեգացի շախմատիստ է, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոն, աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստ։ Նա աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից երրորդն է՝ Սերգեյ Կարյակինից և Պարիմարյան Նեգիից հետո։ Նրա 2882 վարկանիշը ամենաբարձրն է շախմատի պատմության ամբողջ ընթացքում։ Բացի շախմատից Կարլսենը զբաղվում է ֆուտբոլով, դահուկասահքով, մեծ թենիսով, բասկետբոլով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |