Իրանը նախապատրաստվում է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը` Իրաքի հետ սահմանին մահապարտների ստորաբաժանումներ տեղակայելո՞վ27 հունիսի 2007 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթվա սկզբից Թեհրանն սկսել է Իրաքի հետ սահմանին եւ երկրի հարավում մահապարտների ստորաբաժանումներ տեղակայել: Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ DEBKA կայքի տվյալներով, Իրանի իշխանությունները վախենում են ծովափի երկայնքով ամերիկացի ծովային հետեւակայինների հարձակումից, ովքեր կարող են գրավել Խուզեստան շրջանի նավթահորերը: Ենթադրվում է, որ մահապարտները պետք է խանգարեն ամերիկացի եւ բրիտանացի զորքերի առաջխաղացմանը դեպի Իրանի խոքրը լայնամասշտաբ ռազմական գործողության սկսվելու դեպքում: Բացի այդ, հունիսի 24-ին եւ 25-ին մահապարտների մի մասը ուղաթիռներով մեկնել է Իրաքի հարավ, ճշտում է DEBKA-ն:Երեկ` հուլիսի 26-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում առկա աղբյուրները հայտնել են, որ իրանական ստորաբաժանումները ներխուժել են Իրաք, որպեսզի հարձակվեն այնտեղ գտնվող բրիտանացի զինվորականների վրա: Բացի այդ, հունիսի 27-ից Իրանում ուժի մեջ է մտել բենզինի թույլետրելիության մասին օրենքը: Անձնական ավտոմքենենրի տերերին չի թույլատրվելու ամսեկան 100 լիտր վառելանյութից ավելին ձեռբերել: Պաշտոնական տվյալներով, այս միջոցը երկրորդն էր բենզինի պաշտոնական նպաստների իջեցման ծրագրի շրջանակներում, որը անցյալ տարի գերազանցել է չորս միլիարդ դոլարը: Միեւնույն ժամանակ, DEBKA-ի կարծիքով, երկու միջոցները` թե նպաստների իջեցումը եւ թե երկրի հարավում մահապարտների տեղակայումը, վկայում են Իրանի իշխանությունների վստահության մասին, որ ԱՄՆ-ի դեմ ռազմական հակամարտությունը կարող է սկսվել մոտ ապագայում, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |