ԱՄՆ ՌՕՈւ ղեկավար. ՌԴ-ն թիվ մեկ սպառնալիքն է Վաշինգտոնի համար

ԱՄՆ ՌՕՈւ ղեկավար. ՌԴ-ն թիվ մեկ սպառնալիքն է Վաշինգտոնի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է Վաշինգտոնի համար: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ ՌՕՈւ ղեկավար Դեբորա Ջեյմսը:

«Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է ԱՄՆ համար: Մենք բախվում ենք մի շարք սպառնալիքների, սակայն Ռուսաստանը դրանցից գլխավորն է, այդ թվում նաև միջուկային ասպեկտի պատճառով»,-ասել է նա, հայտնում է Tvrain.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ըստ ծովային հետևակի կորպուսի գեներալ Ջոզեֆ Դանֆորդի, Ռուսաստանի նպատակն է դիմակայել ՆԱՏՕ-ին, խարխլել վստահությունը դաշինքի հանդեպ և սահմանափակել ԱՄՆ ԶՈւ ազդեցությունն աշխարհում:

Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգի մասին է խոսել նաև Պենտագոնի ներկայացուցիչ Ֆրանկ Քենդալը: Ըստ նրա, ավելի վաղ Վաշինգտոնը կենտրոնացել էր Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի վրա, սակայն այժմ ուշադրությունը սևեռվել է Ռուսաստանի վրա:

Հայտարարություններն արվել են Կալիֆորնիայում ազգային պաշտպանության հարցերին նվիրված համաժողովում: Ըստ Reuters-ի, նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալությունից հետո Պենտագոնի բյուջեում կարող են փոփոխություններ կատարվել: Լրացուցիչ միջոցներ կարող են հատկացվել կիբերանվտանգության, ՀՕՊ և այլ ոլորտների համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---