Երկրաշարժ Ինդոնեզիայում. 54 զոհ կա

Երկրաշարժ Ինդոնեզիայում. 54 զոհ կա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ի առավոտյան 6,5 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում` Սումատրա կղզու հյուսիսային հատվածի մոտ: Եկրաշարժի օջախը ընդամենը 10 կմ խորության վրա է:

Զոհերի թիվը հասնում է 54-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին AP=ի վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր 25 զոհի մասին: Առնվազն 78 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտնել է գեներալ-մայոր Թաթան Սուլեյմանը, 52 մարդ է զոհվել Փիդիջայա շրջանում, որն ամենամոտն է երկրաշարժի էպիկենտրոնին, ևս երկու մարդ զոհվել է հարևան Բիրյոեն շրջանում:

Ավելի վաղ Փիդիջայա շրջանի ղեկավարի տեղակալ Սաիդ Մուլյադին ասել էր, որ փրկարարները շարունակում են աշխատանքները, աղետի գոտի է տեղափոխվել ծանր տեխնիկա: Աշխատանքները դժվարանում են բարդ ռելիեֆի պատճառով:

Փիդիջայայի հիվանդանոցները լի են տուժածներով, մի մասին հարկ է լինում տեղափոխել հարևան շրջաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---