Այսօր Հայաստան է ժանաում Ագոյի խումբը

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին երկօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությունը շվեդացի դեսպան Պյեռ Սեգրենի գլխավորությամբ Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդում Շվեդիայի (Ագոյի հանձնախմբի եւ պատվիրակության ղեկավար), Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի եւ Լատվիայի դեսպաններ, ԵԽ նախարարների կոմիտեի քարտուղարության պաշտոնյաներ:



Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեվորգ Դանիելյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---