ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՄԵՆԱԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը վարում է տնտեսական զարգացման ամենալիբերալ եւ հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում: Այդ մասին, այսօր հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ելույթ ունենալով Երեւանում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստում: Նրա խոսքերով` Հայաստանում տարվող քաղաքականությունը նպաստում է մասնավոր սեկտորի զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը եւ ընդհանուր առմամբ ակտիվ տնտեսական աճին: «Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առեւտրում նկատվում է կայուն աճ, ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 40 տոկոսով»,- ասել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ արտադրության աճ արձանագրվել է հիմնականում արտադրության բոլոր բնագավառներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---