ՀԲ ավագ տնտեսագետ. Տնտեսական աճի ակտիվությունը 2016-ին զրոյական է 9 դեկտեմբերի 2016 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՀԲ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի ակտիվության վերաբերյալ կանխատեսումները: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը: Նա նշել է, որ վերջին ամիսները՝ սկսած հուլիսից, հիասթափեցնող են, գրում է «Առավոտը»: «Առաջին եռամսյակում 4.5% աճից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է անկման շրջան: Հուլիսից մինչև հոկտեմբեր, ամեն ամիս նախորդի համեմատ տնտեսական աճի ակտիվությունը նվազում է, և կան պաշտոնական տվյալներ, որ 3-րդ եռամսյակի ընթացքում անկումը կազմել է 2.8% նախորդ նույն եռամսյակի համեմատ: Այս տեսակետից մենք ևս վերանայում ենք մեր կանխատեսումները»,-ասել է նա: Գյուլումյանի ներկայացմամբ՝ ՀԲ-ի տնօրենների խորհրդին ծրագիրը ներկայացնելիս, դեռ հոկտեմբերին բանկի սպասելիքները 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ դրական էին՝ 2.4%: «Եվ այդ բազայի հիման վրա 2.8%` 2017 թվականին, և մինչև 3% միջին ժամկետի ավարտին: Սակայն այս պահին ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները՝ ցույց է տալիս ընդամենը 0.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ»,-ասել է նա: Տնտեսագետը հավելել է, որ ՀԲ վերանայված կանխատեսումները, որոնք դեռ հրապարակված չեն, ցույց են տալիս լավագույնը 0 % և որևէ դրական աճ չի կանխատեսվում 2016 թվականին: Ուստի սպասելիքները 2017 թվականին 2%-ից չեն անցնում: «Միջին ժամկետի ցուցանիշներն էլ, համապատասխանաբար, շատ համեստ են լինելու՝ 2-2.5%-ի շրջանակներում: Սա, Հայաստանի պարագայում, շատ խոստումներ չի կարող պարունակել»,-ասել է Գյուլումյանը: ՀԲ-ի ավագ տնտեսագետը, հաշվի առնելով 2015-ի Հայաստանի աղքատության ցուցանիշը, նշել է, որ այն գրեթե չի փոփոխվել՝ ընդամենը 0.2%-ի նվազում: Ըստ տնտեսագետի, որպեսզի Հայաստանը կարողանա որևէ լուրջ ձեռքբերում ունենալ աղքատության նվազման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, տնտեսական աճի ցուցանիշը պետք է տարեկան 5 % և նույնիսկ ավելին լինի, որի դեպքում հնարավոր կլինի դրական ազդեցություն ունենալ: Հայաստանը և Համաշխարհային բանկը դեկտեմբերի 9-ին ստորագրել են 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներում Կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար: Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |