Ռիչարդ Գիրագոսյան. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ԼՂՀ փաստացի վիճակն է

PanARMENIAN.Net - Ժամանակի հետ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հնարավորությունները նվազում են: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ԼՂՀ փաստացի վիճակն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Jane`s հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա կարծիքով, այդ առումով չափազանց կարեւոր է Կոսովոյի հակամարտության կարգավորումը: «Կոսովոն կարող է նախադեպ ծառայել ԼՂ համար, քանի որ նա անկախություն է ստանում ազգերի ինքնորոշման հիման վրա: Մոսկվան եւ Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն, սակայն, տարաձայնությունները ոչ թե Կոսովոյին անկախություն տրամադրելուն, այլ նրա մեխանիզմներին են վերաբերում»,-ասել է նա: Գիրագոսյանն ընդգծել է, որ Կոսովոյի անկախությունը կատարված փաստ է: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մոսկվան վետո է դնում Կոսովոյի անկախության վրա, իսկ Վաշինգտոնը հայտարարում է, որ կճանաչի Կոսովոյի անկախությունը, նույնիսկ Մոսկվայի վետոյի դեպքում: Եթե ինքնորոշման սկզբունքն ընդունելի է Կոսովոյի համար, ապա ինչո՞ւ այն պետք է անընդունելի լինի ԼՂՀ դեպքում: Այս հարցում կարեւոր է այն, որ Կոսովոյի խնդիրը լուծվում է ինքնորոշման եղանակով եւ դա բանակցությունների թեմա է ծառայում անկախ նրանից, աշխարհը դա ցանկանում է թե ոչ: Չեմ կարծում, որ որեւէ մեկը պատրաստի դեղատոմս ունի, սակայն անհրաժեշտ է ճանաչել իրողությունը, այդ թվում նաեւ դա պետք է անի ԵԱՀԿ ՄԽ-ն: Իսկ իրողությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ես համոզված եմ, որ Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում դա հիանալի հասկանում են»,-նշել է Ռիչարդ Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---