ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների այցերը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու

PanARMENIAN.Net - «Ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների համատեղ այցը հակամարտության գոտի»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, նա ողջունում է շփումները եւ փոխանակումը քաղաքացիական հասարակության մակարդակով, որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատման նվազագույն ուղի: «Ով, եթե ոչ մտավորականության ներկայացուցիչները պետք է անեն առաջին քայլերը եւ իրենց հետեւից տանեն հասարակական կարծիքն այդ ազնիվ գործում»: Թ.Դեւիսը հատկապես երախտապարտ է այցի նախաձեռնողներին եւ հույս է հայտնել, որ երկու ժողովրդների միջեւ շփումը գնալով ավելի հաջող կլինի ապագայում, հաղորդում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ադրբեջանական պատվիրակությունը հատել էր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ականազերծված հատվածը Մարտակերտ-Տերտեր ճանապարհին: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջանական պատվիրակությանը դիմավորել եւ ուղեկցել են Ստեփանակերտ ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք ժամանել է նաեւ Հայաստանի մտավորականության պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր երկու դեսպանների նախաձեռնությամբ: Այնուհետեւ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները մեկնել են Երեւան, որտեղ հանդիպել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նույն օրն երեկոյան երկու երկրների գիտության եւ արվեստի ներկայացուցիչները մեկնել են Բաքու, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---