Շտայնմայեր. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է լուծեն Հալեպում մարտերի դադարեցման հարցը

Շտայնմայեր. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է լուծեն Հալեպում մարտերի դադարեցման հարցը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վստահ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է շարունակեն խորհրդակցությունները Հալեպում հրադադարի ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստում:

«Բանակցությունները Ժնևում շարունակվում են, ամերիկացիներն ու ռուսները պարտավոր են շարունակել ջանքերն, ուղղված մարտական գործողությունների կասեցման մասին պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Շտայնմայերը` հավելելով, որ առաջնային պետք է լինի հումանիտար բեռների առաքումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը, հայտնում է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի ռուսական հաշտեցման կենտրոնը:

Գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից հաջողվել է դուրս բերել ավելի քան 13.000 խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին տեղավորել են հատուկ հումանիտար կենտրոններում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---