Թուրքիայում 235 մարդ է ձերբակալվել ՔԱԿ օգտին քարոզելու մեղադրանքով

Թուրքիայում 235 մարդ է ձերբակալվել ՔԱԿ օգտին քարոզելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Անկարան հայտարարել է, որ 235 մարդ է ձերբակալվել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օգտին քարոզելու մեղադրանքով, որի գործունեությունը Թուրքիայում արգելված է:

Ըստ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, բոլոր ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչություն քարոզելու և ՔԱԿ հետ կապերի համար: Նշվում է, որ ձերբակալություններ են իրականացվել 11 գավառում, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Զանգվածային ձերբակալությունների համար առիթ է հանդիսացել դեկտեմբերի 10-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով 44 մարդ է զոհվել, 155-ը` վիրավորվել: Հարձակման թիրախը ոստիկանների ավտոբուսն էր: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը:

Նախկինում «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը» ՔԱԿ մաս էր կազմում, սակայն, հետագայում կազմակերպությունը չափազանց հաշտվողական համարեց կուսակցության դիրքորոշումը: Փետրվարին «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը ստանձնեց Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ գնաց 28 մարդ, տուժեց` 61-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---