ԵՐԵՒԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային սահմանապահական ծառայության տնօրեն գեներալ- գնդապետ Կոնստանտին Տոցկին եւ Վրաստանի Սահմանների պահպանության Պետդեպարտամենտի նախագահ գեներալ-լեյտենանտ Վալերի Չխեիձեն Երեւանում ստորագրել են արձանագրություն` սահմանների համատեղ պահպանության մասին: Չխեիձեի խոոսքերով` ըստ արձանագրության նախատեսված է միջոցառումների համակարգ` երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջեւ փոխգործողությունների կատարելագործման համար: Մասնավորապես, խոսքը գնում է տեղեկատվության փոխանակման, պահակետերի ստեղծման, համատեղ պարեկության մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---