«Շարժայի կանանց գավաթի» 2-րդ տուրում հայ շախմատիստուհիները հաղթել են

«Շարժայի կանանց գավաթի» 2-րդ տուրում հայ շախմատիստուհիները հաղթել են

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը: Դեկտեմբերի 19-ին մրցաշարում տեղի են ունեցել 2-րդ տուրի հանդիպումները:

«Շարժայի կանանց գավաթ»-ին մասնակցող Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես և առաջին տուրում, հաղթանակներ են տոնել:

Երկրորդ տուրից հետո 10 շախմատիստուհի, որոնց թվում են նաև մեր երեք պատվիրակը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք երրորդ տուրում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսաննա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ:

«Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը 2016-ին անցկացվում է արդեն 7-րդ անգամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---