Կլոպ. Հայերը Մխիթարյանի պես մտածող ու աշխատասեր են21 դեկտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2015-ին լույս տեսած իր «Կարդալով խաղը» գրքում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Ես չեմ կասկածում, որ Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա փայլուն կերպով միավորում է իր տեխնիկան և արագությունը: Շատ, շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնց մասին կարելի է նույնը ասել: Կան գործոններ, որոնց շնորհիվ լավագույն շախմատիստները Հայաստանից են, ինչպես և Մխիթարյանն է: Այո, մյուս երկրներում նույնպես շախմատիստներ կան, բայց Հայաստանում շատ ավելի շատ, քան դա կարելի էր սպասել: Նրանք մտածող են, աշխատասեր և նպատակասլաց», - գրել է նա, մեջբերում է Armsport.am-ը: Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայում» աշխատելու տարիներին մարզել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |