ԱՀԿ. Էբոլա վիրուսի դեմ 100% արդյունավետությամբ պատվաստանյութի փորձարկումներն ավարտվել են

ԱՀԿ. Էբոլա վիրուսի դեմ 100% արդյունավետությամբ պատվաստանյութի փորձարկումներն ավարտվել են

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը»: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Թեև համոզիչ արդյունքներն արդեն թույլ չեն տա փրկել համաճարակի զոհերին Արևմտյան Աֆրիկայում, սակայն, թույլ կտան առավել պաշտպանված լինել հաջորդ բռնկման դեպքում»,-ասել է ԱՀԿ ղեկավարի օգնական Մարի Փոլ Քիսնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

rVSV-ZEBOV պատվաստանյութի թեստավորումը կատարվել է 2015-ին Գվինեայի Հանրապետությունում: Փորձարկումներին մասնակցել է ավելի քան 11.000 մարդ: 5837 պատվաստվածներից ոչ մեկը չի վարակվել պատվաստումից հետո 10 և ավելի օրվա ընթացքում: Պատվաստում չստացածների թվում նույն ժամանակահատվածում գրանցվել է հիվանդացության 23 դեպք:

Պատվաստանյութի արտադրողն է MSD դեղագործական ընկերությունը:

Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---