ՀԴԲ-ն հորդորել է զգոն լինել. ԻՊ-ն ԱՄՆ եկեղեցիները գրոհելու կոչ է արել

ՀԴԲ-ն հորդորել է զգոն լինել. ԻՊ-ն ԱՄՆ եկեղեցիները գրոհելու կոչ է արել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հավաստի տեղեկություններ չունի Սբ Ծննդյան տոներին և Ամանորին ԱՄՆ դեմ ահաբեկչական գրոհների մասին, սակայն կոչ է անում իրավապահ մարմիններին զգոն լինել «միայնակ գայլերի» հնարավոր ակցիաներից խուսափելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին CBS-ի վրա հղումով:

Նշվում է, որ ՀԴԲ-ն ազգային անվտանգության դեպարտամենտի հետ համատեղ ոստիկանության վարչությունը հրահանգ է ուղարկել երկրի բոլոր ստորաբաժանումներին`պահանջելով զգոն լինել «միայնակ գայլերի» հարցում:

Կարգադրությունը տարածվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է «Իսլամական պետության» կոչը` գրոհել ԱՄՆ եկեղեցիները:

«ՀԴԲ-ն իրազեկված է հրապարակված հղման մասին, որը կոչ է անում գրոհել ԱՄՆ եկեղեցիները: Ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, ՀԴԲ-ն հետևում և ստուգում է հավաստիությունը»,-մեջբերում է փաստաթուղթը հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---