Ստամբուլի հայերը կքվեարկեն AKP կուսակցության օգտին

PanARMENIAN.Net - Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ստամբուլի հայ համայնքի 60 տոկոսը քվեարկելու է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) օգտին, որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ստամբուլի հայերը նաեւ մտադիր են քվեարկել անկախ ձախ թեկնածու Բաշկան Օրանի օգտին: Այդ մասին հայտարարել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էտիեն Մահչուպյանը իտալական Tempo ամսագրին: Մահչուպյանի խոսքերով, Թուրքիայի հայերը միշտ էլ քվեարկել են աջակենտրոն կուսակցությունների օգտին: «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ մնացած ձայները կբաժանվեն ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP), Ազգային երիտասարդական կուսակցության (GP) եւ վիճելի թեկնածու Ջեմ Ուզանի եւ եւ աջակենտրոն Դեմոկրատական կուսակցության (DP) միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---