ԶԼՄ-ներ. Քիսինջերը կարող է Թրամփի միջնորդը դառնալ ՌԴ հետ հարաբերությունների հարցում

ԶԼՄ-ներ. Քիսինջերը կարող է Թրամփի միջնորդը դառնալ ՌԴ հետ հարաբերությունների հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը պետք է միջնորդ դառնա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հարցում, գրում է «Վեդոմոստին» Bild-ի վրա հղումով:

Քիսինջերը ծանոթ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բեռլինի պատի անկումից ի վեր, գրում է պարբերականը: Ավելին, նա կանոնավոր հանդիպումներ է ունենում Պուտինի հետ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2016-ին, իսկ ընդհանուր առմամբ` 15 անգամ Պուտինի պաշտոնավարման օրոք:

Անցումային վարչակազմը, ինչպես և Քիսինջերը, կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը:

Դիվանագետը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում երկու կողմն էլ պետք է շահեկան դիրքում լինի: Կիևը պետք է Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանա արևելյան Ուկրաինայի հարցում, իսկ Կրեմլը պետք է երաշխիքներ ստանա, որ Արևմուտքը չի սրի Ղրիմի շուրջ իրավիճակը: Խոսքը Ղրիմը ՌԴ մաս ճանաչելու մասին չէ, սակայն այդ խնդիրը չպետք է խանգարի ՌԴ և արևմտյան երկրների երկխոսությանը:

Ըստ պարբերականի, նախկին պետքարտուղարը, փաստացի, առաջարկում է վերադառնալ աշխարհի երկբևեռ մոդելին: ԱՄՆ նախկին պետքարտուղարը հիմնավորված է համարում ՌԴ ազդեցության ճանաչումը հետխորհրդային հանրապետությունների վրա` Բելառուսից մինչև Ուկրաինա և Ղազախստան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն չկա ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների ցանկում, որը կազմել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---