ԱՄՆ սենատորները նոր «համապարփակ պատժամիջոցներ» են մշակում ՌԴ դեմ

ԱՄՆ սենատորները նոր «համապարփակ պատժամիջոցներ» են մշակում ՌԴ դեմ

PanARMENIAN.Net - Մի խումբ ամերիկացի սենատորներ օրինագիծ են պատրաստում Ռուսաստանի դեմ նոր «համապարփակ պատժամիջոցների» վերաբերյալ` 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու Մոսկվայի փորձերի համար:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Փաստաթղթի մշակմանը մասնակցում են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Մաքքեյնի, նոր սահմանափակող միջոցները «համապարփակ են լինելու»: Այլ մանրամասնել չեն նշվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմի ապագա ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը համաձայն է ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացությունների հետ կիբերհարձակումներին վերաբերյալ: Ըստ նրա, Սպիտակ տան նոր ղեկավարը համամիտ է ԱՄՆ հետախուզական ծառայության այն եզրակացություններին, որ Մոսկվան կիբերգրոհներ է ձեռնարկել ԱՄՆ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով: Ինչպես հայտարարել է Պրիբուսը Fox News-ի եթերում, Թրամփը ճանաչում է Ռուսաստանի որոշակի դերը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դեմ հաքերային հարձակումներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---