Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «ՄՅու»-ին հաղթել «Հալ Սիթիին»

Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է  «ՄՅու»-ին հաղթել «Հալ Սիթիին»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» պարտության մատնել «Հալ Սիթիին»։

Խաղն ավարտվել է 2։0 հաշվով` հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Խաղի հաշիվը բացվել է 56-րդ րոպեին: Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Խուան Մատան:

Մխիթարյանը փոխարինվել է 71-րդ րոպեին, գրում է Նովոստի Արմենիան։

Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկել է փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---