Մադրիդը թույլ չի տա Կատալոնիայում հանրաքվե անցկացնել

Մադրիդը թույլ չի տա Կատալոնիայում հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Իսպանիայի իշխանությունները թույլ չեն տա հանրաքվե անցկացնել Կատալոնիայում, սակայն պատրաստ են զիջումների գնալ ֆինանսավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Մադրիդում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնտը խոստացել է անկախության հանրաքվե անցկացնել 2017-ի սեպտեմբերին, անկախ Մադրիդի հավանությունից: Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է արտահայտվել անկախության նոր հանրաքվեի անցկացմանը:

«Ուզում եմ հստակ ասել, քանի որ ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել. ես թույլ չեմ տա հանրաքվե անցկացնել, որը կխախտի Իսպանիայի ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունն ու իսպանացիների հավասարությունը»,-ասել է Ռախոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռախոյն ասել է նաև, որ պատրաստ է երկխոսության և լսելու Կատալոնիայի կառավարության խնդրանքները ֆինանսավորման հարցում:

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով «հռչակվում է կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկը»: «Անկախացման գործընթացը» ենթադրում է կառավարության, այլ պետկառույցների ձևավորում և սահմանադրության մշակում:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը, որով նախատեսվում էր գործողությունների ծրագրի մշակում, որի արդյունքում 2017-ին անկախություն պետք է հռչակվի: Ավելի վաղ փաստաթղթին դեմ հանդես եկավ Իսպանիայի կառավարությունը, որը դիմել էր ՍԴ` պահանջելով արգելափակել բանաձևը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---