Կիպրոսի հարցով խորհրդարժողովը Ժնևում անարդյունք է ավարտվել

Կիպրոսի հարցով խորհրդարժողովը Ժնևում անարդյունք է ավարտվել

PanARMENIAN.Net - Կիպրոսի հարցով միջազգային խորհրդաժողովը Ժնևում ապարդյուն է ավարտվել: Բանակցությունները կշարունակվեն:«Կողմերի փորձագետները կհանդիպեն հունվարի 18-ին»,-հայտարարել է հունվարի 12-ի ուշ երեկոյան Կիպրոսի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը, գրում է Deutsche Welle:

Ըստ Խրիստոդուլիդիսի, դրանից հետո փորձագետները որոշ թեմաներ կլրամշակեն, կապված անվտանգության հետ: Մի խումբ փորձագետներ պետք է զեկույց ներկայացնեն Կիպրոսում առկա սպառազինության և զորքերի քանակի մասին` ինչպես հունական, այնպես էլ թուրքական: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը:

Ինչպես նշել է Կոտզիասը, բանակցություններն անցել են ՄԱԿ միջնորդությամբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Մուստաֆա Ակինչիի, ինչպես նաև երաշխավոր տերություններ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ և կարող են շարունակվել հունվարի 23-ին:

Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---