Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է14 հունվարի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր նախկին մարզիկի` Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Յուրգեն Կլոպը մարզում էր «Բորուսիան», երբ Մխիթարյանը խաղում էր այդ ակումբի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մխիթարյանը սկսել են ավելի լավ խաղալ, ընտելացել են իրար: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստի հմտություններ ունի` նա լավ է ավարտին հասցնում գրոհները, շատ աշխատասեր է: Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում` նա, անկասկած, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,-ասել է Կլոպը, գրում է sports.ru-ն: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |