Թրամփ. Մոսուլի ազատագրման գործողությունը աղետի է վերածվել

Թրամփ. Մոսուլի ազատագրման գործողությունը աղետի է վերածվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է գնահատել իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը, որը վարում են Իրաքի զորքերը «Իսլամական պետության» դեմ: Իրաքյան բանակին աջակցում են միջազգային կոալիցիայի ուժերը ԱՄՆ գլխավորությամբ:

«Մոսուլն ազատագրելու փորձն աղետի է վերածվել»,-ասել է Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոսին Times-ի վրա հղումով:

Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո:

Միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսեդը ավելի վաղ ասել էր, որ հավանաբար, սիրիական Ռաքքան և իրաքյան Մոսուլը կազատագրվեն մինչև 2018-ի վերջը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---