Պենտագոնի ղեկավար. ՌԴ հետ գործակցության հնարավորությունները կրճատվում են18 հունվարի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծում է, որ ՌԴ հետ գործակցելու ԱՄՆ հնարավորությունները ռազմական ոլորտում կրճատվում են: «Ես տեսնում եմ ոլորտներ, որտեղ կարելի է գործակցել, սակայն դրանք գնալով նեղանում են»,-ասել է Քարթերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Bloomberg-ի վրա հղումով: «Այն ընդհանուր տարածքը, որտեղ կարելի է միասին աշխատել, վերջին 10 տարում գնալով կրճատվում է: Դա ուղղակի մեր ընթացիկ կյանքի փաստն է»,-ասել է նա: Առկա հնարավորությունների թվում Քարթերը հիշատակել է Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերը` չհիշատակելով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը: Բացի այդ, պաշտոնյան հիշեցրել է 1990-ականներին Բալկաններում երկու երկրների գործակցության մասին: Քարթերը կարծում է, որ հաջորդ 4 տարում, երբ ԱՄՆ նախագահ կլինի Դոնալդ Թրամփը, Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան համագորածկցել ՀԿԺՀ հարցում:«Ռուսները, ինչպես և մենք, կարծում են, որ իրենց շահերից չի բխում նոր միջուկային զենքը, պատերազմն իրենց սահմաններին»,-ասել է Քարթերը: Հունվարի 20-ին Էշթոն Քարթերը հեռանում է պաշտոնից: Նրա տեղը կզբաղեցնի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթթիսը, որի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |