Ֆուտզալի ՀՀ ազգային հավաքականը սկսել է հավաքը՝ պատրաստվելով 2018թ. ԵԱ նախնական փուլին20 հունվարի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 19-ից սկսել է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը նախապատրաստվում է 2018թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումներին: Մրցաշարը կանցկացվի հունվարի 26-ից 29-ը Լատվիայի Յելգավա քաղաքում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ. Սարգիս Ասկաջյան, «Շուֆեաթ», Լիբանան, Էռնեստ Ակոպով, «ՎՏԲ-Բանկ», Վրաստան, Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Լեո», Հակոբ Լոբասյան, «Չարբախ»: Ֆուտբոլիստներ. Սարո Գալստյան, «Լեո», Արմեն Բաբայան, «Չարբախ», Գարեգին Մաշումյան, «Չարբախ», Անդրանիկ Կարապետյան, «Հոմենեթմեն Բուրջ Համուդ», Լիբանան, Սարո Մարդանյան Լեո, Բորիս Վարդանյան, «Վոլգա», Սարատով, Ռուսաստան, Էդգար Կիրակոսյան, «Հոմենեթմեն, Բեյրութ», Լիբանան, Դավիթ Սուջյան, «Չարբախ», Սարգիս Նասիբյան, «Լեո», Էդվարդ Մկրտչյան, ՎՊՀ, Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ, Տիգրան Վարդանյան, «Լեո», Սարգիս Մարգարյան, «Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |