ՎՈՒԱՄ -ի «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւը կարող է ընդունվե՞լ ՄԱԿ-ի կողմից

PanARMENIAN.Net - Մեծ հավանականություն կա, որ ՎՈՒԱՄ երկրների կողմից առաջարկված «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւը կընդունվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում առանց քվեարկության: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չելիձեն: Դիվանագետի խոսքերով, այժմ Կազմակերպությունում ակտիվ խորհրդատվություններ են անցնում ՎՈՒԱՄ դաշնակից-երկրների հետ: «Ինտեսնիվ բանակցություններ են տարվում երկրների որոշակի խմբի հետ, մասնավորապես Մերծբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, եւ հավանականություն կա, որ նրանք կաջակցեն բանաձեւին: Այդ տեսանկյունից, մենք լավատեսորեն ենք տրամադրված: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի հիմնական խաղացողներին, ապա նրանք բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ պետության տարածքային ամբողջականությունը հիմնական գերակայությունն է: Այսպես, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատական ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Չուրկինը նշել է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Ճիշտ է, նրանք խոսում են Կոսովոյի հակամարտության մասին, սակայն դեսպանի խոսքերը կարելի է վերագրել բոլոր «սառեցված հակամարտություններին»,- նշել է Չելիձեն: Նա նաեւ հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոների համաձայն, Գլխավոր վեհաժողովում այս կամ այն բանաձեւի ընդունման դեպքում կոնսենսուս անպայման չէ: Վրացի դիվանագետի կարծիքով, «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի ընդունումը օգտակար կլինի երկու պատճառով: «Առաջին հերթին, դա կգրավի միջազգային հանրության ուշադրությունը ՎՈՒԱՄ-ի գործնեությանը եւ արձագանք կստանա: Այլ կողմից, այդ փաստաթուղթը անհրաժեշտ ուղղումներ կմտցնի հակամարտությունների նկատմամբ մոտեցումներում այնպիսի կառույցների կողմից, ինչպես ԵԱՀԿ-ն, որոնք ներգրավված են դրանց կարգավորման գործընթացներում»,- ընդգծել է Չելիձեն, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---