Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնության հաղթողները հայտնի են21 հունվարի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին ավարտվել են Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունները։ Տղամարդկանց առաջնությունում կար 5 առաջատար։ Նրանցից Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Պետրոսյանը խաղացել են ոչ ոքի, իսկ Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրիասյանը պարտվել են: Վերջինիս նկատմամբ հաղթանակ է տարել Հովհաննես Գաբուզյանը և դարձել 2017 թվականի Հայաստանի չեմպիոնը։ Տիգրան Պետրոսյանը 5 միավորով դարձել է փոխչեմպիոն, իսկ Հայկ Մարտիրոսյանը նույնքան միավորով եզրափակել է լավագույն եռյակը։ Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանը 4․5 միավորով կիսել են 4-6-րդ տեղերը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը 4 միավորով՝ 7-10-րդ տեղերը։ Կանանց մրցաշարում առաջատար Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է Աննա Հայրապետյանին, իսկ Մարիա Գևորգյանը հաղթել է Նարե Առաքելյանին։ Նրանք իրենց ակտիվում գրանցել են 6․5-ական միավոր, իսկ լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մարիա Գևորգյանը՝ պահպանելով իր տիտղոսը։ Սիրանուշ Ղուկասյանը դարփել է արծաթե մեդալակիր, իսկ Սուսաննա Գաբոյանը 6 միավորով եզրափակել է լավագույն եռյակը, գրում է Armchess.am-ը։ 2016-ին ՀՀ տղամարդկանց շախմատի չեմպիոն էր դարձել Զավեն Անդրեասյանը, կանանց չեմպիոն՝ Մարիա Գևորգյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |