Ֆիյոն. Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին

Ֆիյոն. Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը գտնում է, որ Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Այդ մասին նա հայտարարել է Le Monde-ում, անպատասխանատու համարելով քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են, որ Ուկրաինան և Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Արդյո՞ք Արևմուտքը միշտ է հուսալի եղել: Երբե՞ք չի մոլորեցրել ՌԴ-ին Լիբիայի, Կոսովոյի հարցում, ԵՄ հետ տնտեսական գործընկերության հարցում: Միայն Ռուսաստանը չէ, որ պատասխանատվություն է կրում: Ես ձեզ կհիշեցնեմ այն անձանց անպատասխանատու հայտարարությունները, որոնք ցանկանում էին, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն անդամակցեն ՆԱՏՕ-ին»,-ասել է Ֆիյոնը:

«Ուղղակի պետք է խոստովանել, որ Ուկրաինան և Վրաստանը չեն կարող անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,-հավելել է նա:

Ուկրաինան և Վրաստանը անդամացությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համարում են իրենց արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը: 2014-ին նրանք ասոցացման համաձայնագրեր են կնքել այդ կազմակերպությունների հետ:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն 2 փուլով` 2017-ի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

Ըստ BVA և Salesforce-ի հարցումների, 2-րդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենն ու Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Հարցումն ի հայտ է բերել Ֆիյոնի զգալի առավելությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---