Մոտ 250.000 մարդ պահանջել է Թրամփից հրապարակել վճարած հարկերի մասին տեղեկությունները23 հունվարի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 250.000 մարդ է ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված պահանջագիրը` վճարած հարկերի մասին տվյալները հրապարակելու վերաբերյալ: Այն տեղադրվել է վարչակազմի խնդրագրերի և պահանջագրերի համար նախատեսված petitions.whitehouse.gov կայքում: Պահանջագիրը 250.956 մարդ է ստորագրել: Պահանջվում է հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը բոլոր մանրամասներով, որոնք թույլ կտան որոշել` կա արդյոք նախագահի պաշտոնում նրա գործունեության հետ շահերի բախում: Թրամփը նախընտրական շրջանում հրաժարվեց հրապարակել, թե որքան հարկ է վճարում` խախտելով ԱՄՆ նախագահության թեկնածուների բազմամյա ավանդույթը: Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ հարկային ծառայությունը հայտարարագրի աուդիտ է անցկացնում և այն հրապարակելը վաղաժամ է: Թրամփի քննադատները կասկածում են, որ միլիարդատեր գործարարը բազմաթիվ հարկային արտոնություններից է օգտվել, ինչը թույլ է տվել նրան գործնականում խուսափել դաշնային հարկեր վճարելուց, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թրամփին նաև այլ պահանջներ են ներկայացնում` հրաժարվել բիզնեսից (40.000 ստորագրություն), հրաժարական տալ (400 ստորագրություն): Սպիտակ տան կողմից քննվելու համար պահանջագիրը պետք է առնվազն 100.000 ձայն հավաքի: Սպիտակ տունը, սակայն, պարտավոր չէ դրանք բավարարել կամ նույնիսկ ուղղակի պատասխանել դրանց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |