ԶԼՄ-ներ. Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ սահմանի մոտ

ԶԼՄ-ներ. Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ սահմանի մոտ

PanARMENIAN.Net - Չինաստանի Հեյլունցզյան գավառում, որը սահմանակից է Ռուսաստանին, տեղակայվել են DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ` արվել են լուսանկարներ, հայտնում է ՌԲԿ-ն Global Times-ի վրա հղումով:

Պարբերականը հղում է անում լուսանկարներին, որոնք արել են «Հոնկոնգի և Թայվանի որոշ ԶԼՄ-ներ»: Ըստ թերթի, ռազմական վերլուծաբանները կարծում են, որ դա երկրորդ DF-41 ռազմավարական հրթիռային բրիգադն է, որը կտեղակայվի Չինաստանի հյուսիս-արևելքում:

Նշվում է, որ հրթիռի տեղակայումը գաղտնի է պահվում: Փորձագետները կարծում են, որ Չինաստանն ավարտել է DF-41-ի մշակումն ու արտադրությունը, սակայն հաստատված տեղեկություն Չինաստանում DF-41-ի առկայության մասին դեռ չկա:

Որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ չինացի զինվորականները միտումնավոր են բացահայտել DF-41-ի առկայությունը և կապել են դա ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալության հետ: Նրանց կարծիքով, Պեկինը պատասխանել է դրանով Թրամփի սադրիչ հայտարարություններին Չինաստանի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---