Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միավորումները անկախության ավելի շատ իրավունք ունեն, քան Կոսովոն

PanARMENIAN.Net - ՌԴ-ի դիրքորոշումը, ըստ որի Մոսկվան հաճախ է համեմատում նախկին ԽՍՀՄ տարածքում առկա հակամարտությունները Կոսովոյում տիրող իրադրության հետ, ճիշտ է: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, ՌԴ-ի Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը: Նրա խոսքերով, այդ հակամարտող տարածքներում իրադրությունների 90-տոկոսանոց նմանություն կա: Նմանություններ կան հակամարտությունների բնույթի, պատմական զարգացման, էթնիկ յուրահատկույթունների եւ այլնի առումով: Բացի, այդ խոսքը գնում է չճանաչված միավորումների մասին, որոնք սահմանափակ արտաքին աջակցություն ունեն: Այնպես որ, ընդհանուր շատ բան կա: «Իմ կարծիքով, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միավորումները անկախության ավելի շատ իրավունք ունեն, քան Կոսովոն: Սերբական շրջանի անկախության ճանաչումը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը: Ռուսաստանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրադրության կոնսերվացմանը, որպեսզի սրում չլինի: Այդ պատճառով խելացի քաղաքական գործիչները հասկանում են, որ, համեմատություններ տանելով Կոսովոյի հետ, ՌԴ-ն առաջին հերթին փորձում է չապակայունացնել իրադրությունը, քանի որ այդ ամենը կարող է բերել մի շարք տարածաշրջանային հակամարտությունների բռնկման: Կողմերը, որոնք չեն ընդունում ՌԴ-ի դիրքորոշումը, պարզապես չեն հասկանում այդ հավասարակշռված դիրքորոշման հսկայական խաղաղարար ներուժը: Բացի այդ, այսօր շատ երկրներ են համաձայնում Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Սերգեյ Մարկովը, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---