«Վեյկ ան Զեե». Արոնյանը նախավերջին տուրից առաջ կիսում է 3-5-րդ տեղերը

«Վեյկ ան Զեե». Արոնյանը նախավերջին տուրից առաջ կիսում է 3-5-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 11-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Ռադոսլավ Վոյտազեկի հետ:

Տուրի միակ հաղթողը Վեյ Յին էր. նա սպիտակներով առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ։

11 տուրի արդյունքներով Ուելսի Սոն՝ 7․5 միավորով, գլխավորում է մրցաշարի աղյուսակը, Արոնյանը կիսում է 3-5-րդ տեղերն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, Պավել Էլյանովի հետ (6.5 միավոր): Երկրորդ տեղում Յինն է:

12-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Վան Վեյի հետ: Պարտիաները հնարավոր է լինելու դիտել այստեղ՝ Երևանի ժամանակով 16։30-ին:

«Տատա Սթիլ» գերմրցաշարի 10-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 28-րդ քայլին սպիտակներով հաղթել է Ռիչարդ Ռապորտին: 9-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Ուելսի Սոյի հետ: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---