Կոսովոյի հարցով Կնոտակտային խմբի ներկայացուցիչները սկսել են բանակցությունները

PanARMENIAN.Net - Այսօր Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբի ներկայացուցիչները, որի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, Բելգրադում հանդիպում են անցկացնում սերբական իշխանությունների հետ: Հինգշաբթի Լոնդոնում անցած բանակցություններին ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Ռուսաստանը որոշել են վերջին շանսը տալ սերբական կառավարությանը եւ Կոսովոյի ալբանացիներին` շրջանի կարգավիճակի վերաբերյալ համաձայնության գալու հարցում: Լոնդոնում բանակցություններին ԵՄ դիրքորոշումը ներկայացնում էր Մեծ Բրիտանիայում գերմանացի դեսպան Վոլֆգանգ Իշինգերը: Դիվանագետը հայտարարել է, որ Սերբիայի կառավարությանը եւ Կոսովոյի վարչակազմին վերջին շանսն է ներկայցվում համաձայնության գալու: «Եթե նրանք հաջողության հասնեն, դա կլինի իրենց հաջողությունը: Եթե նրանք նորից անհաջողության մատնվեն, դա կլինի իրենց անհաջողությունը»,- նշել է Իշինգերը:



Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրանկ Վիզները պնդում է ԱՄՆ-ի դիրքորոշման միանշանակությունը եւ այն, որ Բելգրադին ու Պրիշտինային մնում է բանակցային 4 ամիս:



«Ամերիկյան տեսակետը կայանում է նրանում, որ եթե մինչեւ դեկտեմբերի 10 կողմերը չգան համաձայնության, Ահտիսաարիի ծրագիրը մեքենայաբար մտնում է ուժի մեջ: Ելույթ ունենալով Տիրանայում` նախագահ Բուշը հասկացրել է, որ Ամերիկան աջակցում է Կոսովոյի ալբանացիներին անկախության նրանց ձգտման մեջ եւ ցանկանում է, որպեսզի շրջանի կարգավիճակը որոշվի մոտ ժամանակներս: Արժէ նշել, որ ազգերը անկախ են դառնում նաեւ առանց Անվտանգության Խորհրդի թույլտվության»,- նշել է Ֆրանկ Վիզները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Կոսովոյի կարգավիճակի մասին բանակցությունները տարվում են արդեն 15 ամիս: Այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարին ծրագիր է մշակել, որով տարածաշրջանին անկախություն է տրվում միջազգային վերահսկողության ներքո: Ահտիսաարիի ծրագրի հիման վրա ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանաձեւի նախագիծ են մշակել, որը ներկայացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սակայն Ռուսաստանը արգելափակել է այդ նախագիծը, հայտարարելով, որ այն անընդունելի է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---