Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի գերմրցաշարերին՝ Կրամնիկի փոխարեն

Արոնյանը կմասնակցի  Grand Chess Tour-ի գերմրցաշարերին՝ Կրամնիկի փոխարեն

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի 2017-ի Grand Chess Tour-ի գերմրցաշարերին:

Մասնակությունից հրաժարվել է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը, ում և փոխարինելու է Արոնյանը, գրում է Chess-news.ru-ն:

Մրցաշարերին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Յան Նեպոմնյաշչին:

Grand Chess Tour կմեկնարկի հունիսի 19-ին՝ Փարիզի մրցաշարով:

Լևոն Արոնյանը 2015-ի հունիսին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Grand Chess Tour շարքի առաջին՝ Norway Chess 2015 գերմրցաշարում չափազանց անհաջող ելույթից հետո (1 հաղթանակ, 4 պարտություն և նախավերջին տեղ)՝ երկամսյա դադար վերցրեց և չմասնակցեց որևէ մրցաշարի։

2015-ի դեկտեմբերի 4-13-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Արոնյանը մասնակցեց Grand Chess Tour-ի եզրափակիչ՝ London Chess Classic գերմրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն էին Կառլսենը, Տոպալովը, Անանդը, Նակամուրան, Կարուանան, Գիրին, Վաշիե-Լագրավը, Գրիշչուկը և Ադամսը: Արոնյանը տարել է ընդամենը մեկ հաղթանակ (Տոպալովի նկատմամբ), մյուս բոլոր պարտիաներն ավարտել է ոչ ոքի և 5 միավորով զբաղեցրել 4-րդ տեղը՝ հաղթողների եռյակից հետ մնալով կես միավորով: Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկով նա 3-րդն էր՝ զիջելով Կառլսենին և Գիրիին:

Grand Chess Tour 2016 շարքի 1-ին մրցաշարում (արագ շախմատ) Արոնյանը կիսել է 6-7-րդ տեղերը, Grand Chess Tour 2016 շարքի 2-րդ մրցաշարում (կայծակնային շախմատ) 2-րդ տեղն է զբաղեցրել:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014) հաղթող, ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---