Հովիկ Աբրահամյանն ու Արարատի նախկին մարզպետն ազատվել են ՀՀԿ խորհրդի անդամի պաշտոնից

Հովիկ Աբրահամյանն ու Արարատի նախկին մարզպետն ազատվել են ՀՀԿ խորհրդի անդամի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի կազմից ազատել այն անձանց, որոնք ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են գրել: Այս մասին փետրվարի 2-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Պարոնայք Հովիկ Աբրահամյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ինչպես նաև Արարատի տարածքային կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանն ազատվել են խորհրդի անդամի պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀԿ-ից դուրս գալու իրենց դիմումները»,- հայտնել է Շարմազանովը, գրում է Panorama.am-ը:

«Պետք չէ մտահոգվել ՀՀԿ-ի համար: Մեր համամասնական և ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալի և ամենաամբիցիոզը՝ բառիս լավ իմաստով»,- ասել է կուսակցության խոսնակը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշանակումը նպատակ ունի նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում, Էդուարդ Շարմազանովը նշել է. «ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի: Մենք ընդդեմ չենք, մենք հանուն ենք՝ անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում կլինեն ձեր նշած քաղաքական գործիչները: Մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը և անշեղորեն գնալու ենք այդ ծրագրի իրականացման ճանապարհով»:

Շարմազանովն անդրադարձել է նաև ընտրությունների օրը տեղափոխելու մասին հարցին: Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրությունների օրն ապրիլի 2-ից այլ օր տեղափոխելու հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, քանի որ չի լսել քաղաքական բոլոր դերակատարների կարծիքը:

«Եթե բոլոր քաղաքական դերակատարներն առանց բացառության գան համաձայնության, որ ապրիլի 2-ի ընտրությունների օրը կարելի է փոխել, մենք խնդիր չենք տեսնում այդ հարցի քննարկման համար», - նշել է նա՝ միաժամանակ հավելելով, որ մինչև օրս չգիտեն, թե ովքեր են այդ բոլոր դերակատարները.

«Եթե թեկուզ մեկ կուսակցություն կլինի, որը դեմ կլինի օրը փոխելուն, բնականաբար, մենք օրը փոխելու անհրաժեշտություն չենք տեսնի», - նշել է Շարմազանովը:

Նա նաև հավելել է, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական ծրագիրը դեռևս քննարկման փուլում է: Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի մինչև փետրվարի 10-ը:

ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրել է, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է նախընտրական ծրագիրը, ինչպես նաև ներկուսակցական, ներքաղաքական և կազմակերպչական հարցեր:

Փետրվարի 2-ինԿառավարությունը որոշմամաբ Արարատի մարզպետի պաշտոնում է նշանակել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---