Ֆրանսիայի հրեական համայնքը միշտ էլ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրեական համայնքը միշտ էլ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: «Ի սկզբանե Ֆրանսիայի հրեաները համակողմանի օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունը վերապրածներին, փախստականների ճամբարներ են բացել, աշխատանք են տվել, հսկայական բարեգործություններ արել, ինչպես եւ Ֆրանսիայի ողջ ժողովուրդը: Մենք գտնում ենք, որ Ֆրանսիան պարտավորություններ ունի հայ ժողովրդի առջեւ եւ կատարում է դրանք 1915 թվականից ի վեր»,-ընդգծել է Հոլանդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---