Ալիեւյան կլանը ավելի ու ավելի խորն է ներքաշում ադրբեջանական հանրությանը Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի մեջ

PanARMENIAN.Net - Ալիեւյան կլանը ավելի ու ավելի խորն է ներքաշում ադրբեջանական հանրությունը Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի մեջ: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջում տեղակայված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, էթնիկ-քաղաքական հակամարատությունների եւ ազգային անվտանգության քաղաքագիտության ասպարեզում ռուսական եւ ամերիկյան բարձրագույն գիտական որակավորման փորձագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, Բաքվի ռեժիմի տեղեկատվական պատերազմի զինանոցից մարդու իրավունքների պաշտպանության դրոշի ներքո ալեիեւյան հատուկ պրոպագանդիստների կողմից առավել շատ կիրառվող գործիքների շարքում հատուկ ուշադրության է արժանի Խոջալուի իրադարձությունների ժամանակ զոհվածների դիերին ծաղրելու փաստի խեղաթյուրումը` այդ քայլի իրական հեղինակների առումով: Տվյալ սադրանքի մանրամասները որպես Բաքվում իշխանության պայքարի ստոր գործիք, թարմ հետքերով ներկայացված է չեխ լրագրող Դանա Մազալովային տված Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցում 1992 թվականի ապրիլին: Հայկական կողմը ունի բոլոր ապացույցները, որ զոհվածներ դիերը գտնվել են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության գոտում եւ հայերի ֆիզիկական շփումը զոհվածների դիերի հետ` դրանց վնաս հացնելու նպատակով, անհնարին էր»,- նշել է Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, նման կեղծումների ցածրորակության մասին վկայում է այն փաստը, որ վերջերս բացահայտվել է Բաքվի Կոռուպցիայի եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Ռովշան Նովրուզողլիի խարդախությունը, ով վերջին մի քանի տարիներին հանդիասնում էր հակահայկական զրպարտությունների գլխավոր հեղինակը: Հակահայկական պատվեր իրականացնող գիտնականների եւ պրոպագանդիստների «հակաահաբեկչական» հայտնագործություններից անգերազանցելի գլուխգործոց է հանդիսանում նրանց բացահայտումը` «Ղարաբաղի իշխանությունների կողմից վայրի, սակայն հայկական հատուկ ծառայությունների կողմից վարժեցված եղեգնուտային կատուների օգտագործումը արտասահմանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան թմրադեղերի տեղափոխման համար»: Սադրիչները, օգտագործելով նման որակի «բացահայտումները», արտաքին քաղաքականության շփումներում, այդ թվու հեղանակային ֆորումների շրջանակներում, միջազգային անվտանգության մասին ձեւական անհանգստությամբ հիմնավորում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժողովրդավարական զարգացում ապրող ԼՂՀ-ի դեմ հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Մինչ դեռ, լեգիտիմ ԼՂՀ Պաշտպանության բանակը որպես Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության ռազմական բաղկացուցիչ, պատվով մասնակցում է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության պահպանման գործին»,- ընդգծել է Հայկ Քոթանջյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---