«Սաբալանի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը 5-րդն է

«Սաբալանի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը 5-րդն է

PanARMENIAN.Net - Իրանում ավարտված «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել, Հրայր Սիմոնյանը պարտվել է, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը խաղացել են ոչ ոքի։

Արդյունքում՝ Հովհաննես Գաբուզյանը 7․5 միավորով կիսել է 2-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մամիկոն Ղարիբյանը 6․5 միավորով դարձել է 12-րդը, Հրայր Սիմոնյանը 6-ով՝ 19-րդը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 5․5-ով՝ 29-րդը, գրում է Armchess.am-ը։

«Սաբալանի գավաթ» մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Իրանի ներկայացուցիչը՝ 8․5 միավորով։

Ավելի վաղ, Հովհաննես Գաբուզյանը դարձել էր «Սաբալանի գավաթ» կայծակնային մրցաշարի հաղթող։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---