Ադրբեջանում երկրի շահերին ծառայելու նպատակով կեղծվում է ողջ Հարավային Կովկասի պատմությունը

PanARMENIAN.Net - Անցյալ տարի Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան նախազգուշացրել է Ադրբեջանի գիտական ընկերության կողմից Հարավային Կովկասի ժողովուրդների պատմության կոնյուկտուրային վերագրման վտանգի մասին` դեսպոտիկ հակաժողովրդվարական պետության շահերին ծառայելու նպատակով: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջում տեղակայված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, էթնիկ-քաղաքական հակամարատությունների եւ ազգային անվտանգության քաղաքագիտության ասպարեզում ռուսական եւ ամերիկյան բարձրագույն գիտական որակավորման փորձագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանում ճշմարիտ տեղեկատվության տոտալ խեղաթյուրումն ու ճնշումը արտացոլված է «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության գնահատականներում` որպես այդ երկրի հակաժողովրդավարական վարչակարգի կարեւորագույն նշան: «Մեծ հաշվով, վտանգը կայանում է նրանում, որ անձամբ պետության ղեկավարի կողմից ղեկավարվող փաստերի խեղաթյուրումը` կապված հայերի եւ ադրբեջանցիների հարաբերությունների հետ, ստանում է փոխադարձ վստահության հիմքերի խախտման համակարգված ձեւ: Կեղծման է ենթարկվում հայ ժողովրդի ինչպես նորագույն, այնպես էլ հնադարյան պատմությունը, որը հայտնի է համաշխարհային հեղինակավոր գիտական դպրոցների հրապարակումներով: Ընդ որում, վաղուց հաստատված ճշմարտությունների «տապալողները» Հայաստանի պատմության ցակացած ճշմարտացի աղբյուրների նկատմամբ վստահության խախտման համար կեղծարարության մեջ մեղադրում են ոչ միայն ժամանակակից հեղինակավոր դպրոցները, այլեւ հայ ժողովրդի հետ հազարամյակների հարաբերություններ ունեցող երկրներում գործնեություն ծավալած պատմիչներին եւ գործիչներին:



Հենց այդ մանիպուլյատորական դիրքերից էլ Ալիեւի ռեժիմը հայերին «ադրբեջանական ժողովրդի» նկատմամբ կատարած հանցագործություններ է վերագրում նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ ժամանակակից ադրբեջանցիների թյուրք նախնիները Կենտրոնական Ասիայից դեռսեւս չէին էլ ժամանել Հարավային Կովկաս: Անցյալի այս խեղաթյուրումները ներթափացնված են «Ադրրբեջան» եւ «ադրբեջանցի» տերմինների շահարկմամբ` հակագիտական օգտագործմամբ այնպիսի ժամանակաշրջանների համար, որոնք դարերով կանխում են դրանց իրական կիրառությունը Ռուսաստանի Կայսրության Բաքվի եւ Ելիզավետապոլի նահանգների նկտամամբ XX դարասկզբում: Միեւնույն ժամանակ, այդ տերմիններն օգտագործվում են բնակչության թյուրքական ճանաչման համար, որ հայտնի են որպես թյուրքեր կամ կովկասցի թաթարներ, ինչպես նաեւ հնդեվրոպական եւ կովկասյան ժողովուրդների համար, որոնք ապրել են Արեւելյան Անդրկովկասում շատ ավելի վաղ, քան քոչվոր թյուրքերը ներխուժել են այդ տարածքներ: Այդպիսով, ալիեւյան ռեժիմը կանոնացնում է որպես «ադրբեջանական»` այսինքն թյուրքական, միդիյացիների, պարսիկների, հայերի, թաթերի, թալիշներ, լեզգինների, ավարցիների, ուդինների եւ այլ ժողովուրդների պատմա-մշակութային գործնեության ամբողջականությունը: Դրանով փորձում են թունավորել հայերի եւ նրանց պատմական հարեւանների ժառանգների` Ադրբեջանի էթնիկ փոքրասմանությունների դարավոր բարեդրացիական հարաբերությունները»,- հայտարարել է Հայկ Քոթանջյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---