Ալիեւի վարչակարգը պատմության մանիպուլյացիաների հետ մեկ տեղ չի խուսափում որպես գիտական նյութ մատուցվող ստից

PanARMENIAN.Net - Որպես ադրբեջանական կողմից Արեւելյան Անդրկովկասի նորագույն պատմության կոպիտ կեղծման օրինակ կարելի է բերել XX դարում տեղ գտած հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանային հանցագործությունների քաղաքական «հավասարակշռման» փորձերը «ադրբեջանցիների դեմ ցեղասպանություններ» ներկայացնելով, որ մտածվել են պատմաբանների կողմից ալիեւյան վարչակարգի պատվերով: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջում տեղակայված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, էթնիկ-քաղաքական հակամարատությունների եւ ազգային անվտանգության քաղաքագիտության ասպարեզում ռուսական եւ ամերիկյան բարձրագույն գիտական որակավորման փորձագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, այդ կեղծումների հիման վրա Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ 1998 թվականին ընդունվել է «Ադրբեջանցիների դեմ ցեղասպանությունների մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենք: Հայոց ցեղասպանության հերքումը լրացվում է հայության սադրիչ ներգրավվմամբ վարչակարգի կողմից հորինված աբսուրդի անպտուղ հերքման մեջ: «Ադրբեջանական ժողովրդի անազուտթյան դրաման` պատմական ճշմարտություն ստանալու հարցում, այս դեպքում կայանում է նրանում, որ ալիեւյան վարչակարգը ամեն տարի գարնանը նրան ապուշացնում է` ներգրավելով չեղած ցեղասպանության սգո պետական միջոցառումներում: Բաքվի մտավորականության ներկայացուցիչներն իրենք նեղ շրջանակներում թաքուն ծիծաղում են «ժողովրդի համախմբման» այդ անարդար եւ վտանգավոր քաղաքական միջոցի վրա: Նրանք տեղյակ են, որ XX դարասկզբում եղել է հայերի կոտորածը եւ հայերի պայքարը ջարդերի դեմ, ինչպես եւ հետագայում` ի պատասխան Սումգայիթի խաղաղ հայ բնակչության ջարդերին 1988 թվականին եւ Բաքվում 1990 թվականին: Ալիեւի վարչակարգը պատմության մանիպուլյացիաների հետ մեկ տեղ չի խուսափում որպես գիտական նյութ մատուցվող ստից: Հայերի եւ հրեաների բախման քաղաքական նպատակներին է ծառայում վերջերս Ալիեւի վարչակարգի կողմից պատվիրված աղմկալի արշավը` նվիրված հայերի կողմից լեռնցի հրեաների նկատմամբ կատարված «ցեղասպանության» զոհերի հիշատակին: Ալիեւյան մանիպուլյատորները պատմական ճմշարտության սրբաղծության հասնող խեղաթյուրումը հասցրել են ցինիզմի այնպիսի մակարդակի, երբ XX դարասկզբում կովկասցի թաթարների ավազակային խմբավորումների կողմից սպանված հայերի զանգվածային թաղումները ներկայացվում են որպես հայերի կատարած ցեղասպանության «զոհեր»: Նպատակը` թունավորել Շիրվանի հայերի եւ լեռնցի հրեաների դարավոր բարիդրացիական հարաբերությունները, ցանկանալով դեպի հակահայկական դիրքորոշումներ մղել Իսրայելն ու հրեականության լոբբիստական կազմակերպությունները»,- հայտարարել է Հայկ Քոթանջյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---