Մարշալի Հիմնադրամ. Թուրքերի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի նկատմամբ սառել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքացիների 74 տոկոսը դժգոհ է ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունից: Դա Թուրքիայում Մարշալի Հիմնադրամի անցկացրած հարցումի տվյալներն են: Անցյալ տարվա հարցման տվյալներով ցուցանիշը կազմել է 69 տոկոս: Հարցվածների 54 տոկոսը բողոք է հայտնել Եվրամիության լիդերությանը: 22 տոկոսը անդամակցությունը Եվրամիությանը դրական է գնահատել, 31 տոկոսը` բացասական:



Հարցումը ցույց է տվել, որ թուրքերի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի նկատմամբ սառել է: Պաղեստինացիների նկատմամբ լավացել է` 7 տոկոսից հասնելով 42 տոկոսի: ԱՄՆ-ի նկատմամբ թուրքերի վերաբերմունքի փոփոխությունը կապվում է PPK-ի հարցում Թուրքիային չաջակցելու եւ Իրաքի քուրդ ահաբեկիչներին զենք մատակարարելու հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---