Ռուսաստանի հեռանալը ԵՍԶՈՒՊ-ից կարող է հանգեցնել Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության զորեղացմանը

PanARMENIAN.Net - «Վրաստանը շահագրգռված է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) պահպանման հարցում, քանի որ անուղղակիորեն փաստարկում է իր դիրքորոշումը իր տարածքից ռազմակայանների դուրս բերման հարցով` 1999 թվականի Ստամբուլի պայմանավորվածություններով: Նա նաեւ օգտագործում է այն որպես քարոզչական եւ իրավական զենք Աբխազիայում ռուսական ներկայության դեմ»,- «Հարավային Կովկասի ռազմականացում» կոնֆերանսին հայտաարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումն այդ հարցով կայանում է նրանում, որ կասկածներ հայտնելով ԵՍԶՈՒՊ-ի մեխանիզմների իրական արդյունավետության առումով Հարավային Կովկասի ռազմականացման դեմ, նա, այնուամենայնիվ, կողմ է դրա պահպանմանը տարածաշրջանային ռազմարշավը ճնշելու համար:



Մինասյանը գտնում է, որ տարածաշրջանի միակ երկիրը, որն իրոք շահագրգռված է ԵՍԶՈՒՊ-ի վերջնական փլուզման հարցում, Ադրբեջանն է, որը ակտիվորեն ռազմականանում է եւ ամենաբարձր մակարդկով հայտարարում է Ղարաբաղի հարցի ռազմական կարգավորման անհրաժեշտության մասին: «ԵՍԶՈՒՊ-ից Ռուսաստանի հեռանալը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում, եւ կոնկրետ Հայաստանում, ռուսական ռազմական ներկայության մեծացմանը, Գյումրիի 102-րդ ռազմակայանում սպառազինության ընդլայնման միջոցով»,- նշել է հայ փորձագետը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական արսենալի հետագա ընդլայնումը կազդի նրա հարձակողական հնարավորությունների վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի վերսկսկման դեպքում: «Եթե հակամարտող կողմը վստահ լինի, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ցանկացած արդյունքի դեպքում, նրա կորուստները կկազմեն տասնյակ հազարավոր մարդիկ եւ հսկայական նյութական վնասներ կլինեն, նա բազմաթիվ անգամներ կմտածի, մինչեւ հակամարտության վերսկսկումը նման սպառնալիքների դեպքում»,- ընդգծել է Մինասյանը:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի 14-ին Վլադիմիր Պուտինը հրաման է ստարագրել Ռուսատսանի կողմից ԵՍԶՈՒՊ-ի եւ նրա հետ կապված մի շարք համաձայնագրերի եւ արձանագրությունների կետերը կատարելու դադարեցման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---