Մխիթարյանը «Ուոտֆորդի» դեմ խաղում մեկնարկային կազմում կլինի

Մխիթարյանը «Ուոտֆորդի» դեմ խաղում մեկնարկային կազմում կլինի

PanARMENIAN.Net - ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Ուոտֆորդի» հետ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում խաղադաշտ դուրս կգա «Յունայթեդի» մեկնարկային կազմում, Dailystar.co.uk-ին հղումով գրում էArmfootball.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոտֆորդ» խաղը կկայանա փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել «Հ2» և «Футбол 1» հեռուստաալիքներով:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում երկրպագուների համար կազմակերպված քվեարկությամբ հունվարին Հենրիխ Մխիթարյանի՝ «Ուիգանի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ՊԼ-ի լավագույն գոլը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---