Թուրքիայի մտահոգությունը. Ի՞նչ պետք է անի Վրաստանը FETÖ-ի դպրոցների հետ

Թուրքիայի մտահոգությունը. Ի՞նչ պետք է անի Վրաստանը FETÖ-ի դպրոցների հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը ներկայացնում է մի հոդված, որը հրապարակվել է թուրքական թերթերից մեկում և որը, ըստ համայքնի, մերկացնում է վրացական պետության վերաբերյալ թուրքերի ակնկալիքների էությունը։

«Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Ջեյխան գազախողովակի վերաբերյալ համաձայնության հետ կապված գոյոթյուն ունեն ամուր, արմատացած հարաբերություններ։ Բայց ընդհանուր շահերի և փոխադարձության սկզբունքի համաձայն՝ ակնկալվում է, որ այդ բարյացկամությունը պետք է լինի փոխադարձ։ Չէ՞ որ վերջին հաշվով այդ նավթախողովակից շահում է ոչ միայն Թուրքիան, այլև բոլոր կողմերը։ Վրաստանի հանդեպ, որը Ռուսաստանի «գրկում է», Արևմուտքի հետաքրքրությունը հանրահայտ է։ Այսպես, անցյալ շաբաթ ԵՄ-ն կրկին անգամ նվեր արեց այդ երկրին՝ չեղարկելով վիզաները նրա քաղաքացիների համար։

Այնուհետև, Թուրքիայում 2016թ․հուլիսի 15-ի դավաճանական հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայի՝ Վրաստանին ուղղված հայացքին, խնդիր է սկսել հանդիսանալ Ֆետուլահ Գյուլենի FETÖ ահաբեկչական կազմակերպությունը, որը Վրաստանում հսկայական ցանց է ստեղծել», - նշվում է հոդվածում։

Տեղեկացվում է, որ երկրում գործում է FETÖ-ի 16 դպրոց, GÜRSİAD անվամբ ձեռնարկատերերի միություն, ինչպես նաև ԲՈՒՀ, որը կոչվում է «Միջազգային սևծովյան համալսարան»։

«Բավականին ժամանակ է անցել, բայց ոչ ոք չի անդրադարձել այդ հարցին։ Դիմե՞լ է արդյոք Թուրքիան Վրաստանին ինչ-որ մի հարցով՝ հայտնի չէ։ Հնարավոր է՝ դիմել է, բայց Վրաստանը ասելով՝ «այսպես թե այնպես Արևմուտքն ու ԵՄ-ն իմ թիկունքին են», ինչպես Հունաստանը, թքած է ունեցել Թուրքիայի վրա։ Բացի այդ վկայություններ են հայտնի դառնում այն մասին, որ Վրաստանը FETÖ-ի համար դարձել է ոչ միայն բազա, այլև այդ կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների շրջանակում։

Օրինակ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մայրը՝ Գյուլի Ալասանիան Միջազգային Սևծովյան համալսարանի փոխռեկտորն է։ Դա Վրաստանում Գյուլենի կարևոր մեղսակիցն է։ Այդ համալսարանի ռեկտորը FETÖ-ի անդամ է՝ պրոֆեսոր Իլյաս Ջիլողլուն: Մյուս կարևոր անձինք համալսարանի վարչությունում են՝ պրոֆեսոր Իլյաս Ուստյունիեր, պրոֆեսոր Ռամազան Ակբաշը, դոցենտ Ջիխան Մերտը, և դոցենտ Մետին Մերջանը։

Այսպիսին է պատկերը։ Ի՞նչ է անելու Վրաստանը։ Ինչքան մեզ հայտնի է, Բաթումիում Ռեֆայդան Շահինի անվան դպրոց-լիցեյին խախտումների հիման վրա արգելել են դասերն անցկացնելու իրավունքը, իսկ այդ դպրոցի աշակերտներին բաշխել են այլ ուսումնական հաստատություններում։ Ընդ որում որոշ ժամանակ առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Նիկոլոզ Ծերեթելիի անվան դպրոցի լիցենզիան չեն երկարաձգել, ժամկետ, որը լրացել է 2017թ․-ի սկզբին։ Լավ, բայց կշարունակվի՞ արդյոք նման փորձը։ Վրաստանը շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ», - հարցադրվում է հոդվածում։

Նկատվում է, որ վրացական պետությունը զգույշ է վերաբերում այդ հարցին, և ավելին, չսպասելով Թուրքիայի դիմումին, նա ակտիվ աշխատանք է սկսել։ Հուլիսի 15-ից հետո հայտնի գործածարի՝ Գալիպ Օզթյուրքին են այցելել վրացական հետախուզական կազմակերպության երկու աշխատակից։ Նա պատմել է նրանց այն մասին, ինչ պատահել էր իր հետ և կիսվել է Թուրքիայում և Վրաստանում FETÖ-ի գործունեության մասին տեղեկությամբ։ Օզթյուրքի խոսքերի համաձայն՝ տվյալ պահին FETÖ-ի մասին համապարփակ գործը (դոսյեն) դրված է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու սեղանին, ընդ որում քննարկվում է FETÖ-ի բոլոր դպրոցների փակման հարցը։ Բայց ինչպես ասում է Օզթյուրքը, դա կարող է որոշ ժամանակ շարունակվել։

Հոդվածում մշվում է, որ Վրաստանը, կարծես թե նախընտրում է ամբողջությամբ փակել դպրոցները և աշակերտներին բաշխել այլ հաստատություններում։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Օզթյուրքը բացել է իր դպրոցը Բաթումիում: Այս պահին այդ դպրոցում սովորում է 150 աշակերտ։ Բայց դեռևս միայն Թուրքիայի քաղաքացիներ։ Ակնկալվում է, որ հաջորդ տարի կհաջողվի հավաքել վրացի աշակերտներ։

Այսպիսով, Թուրքիայի սպասումները կապված են Գյուլենյան դպրոցների մոտակա փակման հետ։ Բայց եթե ամեն ինչ շարունակվի նախկին տեմպերով, ապա այդ գործընթացը կարող է ձգձգվել։ Պետք է գտնել ավելի արմատական որոշում։

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---