HRW. Սիրիայի կառավարությունը քիմզենք է կիրառել Հալեպում

HRW. Սիրիայի կառավարությունը քիմզենք է կիրառել Հալեպում

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը մեղադրել է Սիրիայի կառավարությանը Հալեպում քիմիական զենք կիրառելու մեջ:

2016-ի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 13-ը իրավապաշտպաններն առնվազն 8 այդպիսի դեպք են գրանցել, երբ կառավարական ուղղաթիռները քլոր են նետել Հալեպի բնակելի թաղամասերի վրա, հայտնում է BBC-ին:

Թունավոր նյութերի կիրառման արդյունքում առնվազն 9 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում 4 երեխա, կարծում են իրավապաշտպանները: Եվս 200 մարդ տուժել է:

Կազմակերպության փորձագետներն այդպիսի եզրակացության են եկել վկաների հետ հեռախոսազրույցների և հանդիպումների արդյունքում, ինչպես նաև տեսանյութերի, լուսանկարների և սոցցանցերում հրապարակումների հիման վրա:

Տեսանյութերում երևում է ինչպես է կանաչ ծուխ բարձրանում Հալեպի բնակելի թաղամասերի վրա: «Առանց լաբորատոր հետազոտությունների դժվար է վստահեցնել, թե հատկապես ինչ նյութ է կիրառվել, սակայն հոտը, արտաքին տեսքն ու ախտանիշները մատնանշում են, որ դա քլոր է եղել»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Տուժածները շնչահեղձ են եղել, սաստիկ հազ են ունեցել, փսխում, երբեմն կորցրել են գիտակցությունը: Ըստ կազմակերպության, հարվածները հասցվել են այն թաղամասերին, որտեղ հարձակողական գործողություններ էին նախապատրաստվում:

HRW-ն կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին պատժամիջոցներ սահմանել կառավարական զորքերի հրամանատարության դեմ քիմիական զենք կիրառելու համար: Նրանք նշել են նաև, որ ռուսական կողմը պետք է միջոցներ ձեռնարկեր թույլ չտալու համար քիմիական զենքի օգտագործում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում քիմիական գրոհի համար:

2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---