Ադրբեջանը պատրաստվում է միջուկային ռեակտոր կառուցել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում միջուկային ռեակտորի կառուցումը դրական ազդեցություն կունենա երկրի ռազմավարական իմիջի վրա: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ԳԱԱ-ի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը: Ա.Ղարիբովը հայտարարել է, թե Ադրբեջանի կառավարությունն իր համաձայնությունն է տվել միջուկային ռեակտորի կառուցմանը: «Եթե այդ հարցը հաստատվի ՄԱԳԱՏԷ-ի 51-րդ խորհրդաժողովում, որը տեղի կունենա Վիեննայում սեպտեմբերի 17-21, ապա 2009 թվականին Ադրբեջանում կսկսվի ռեակտորի կառուցումը»:



Գիտնականը հաղորդել է նաեւ, որ ՄԱԳԱՏԷ-ի խորհրդաժողովում կքննարկվի նաեւ Ադրբեջանում արդի մեթոդով սննդի ստերիլիզացման համար անհրաժեշտ նոր սարքավորումներ: «ՄԱԳԱՏԷ-ն նախնական համաձայնություն է տվել այս հարցերին»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---