Նրանք, ով ձգտում էր կենտրոնական դեր վերապահել ԵԱՀԿ ՄԽ-ին Ղարաբաղի հարցում, գործերը վարում են անօգնական եւ անփույթ կերպով

PanARMENIAN.Net - Նրանք, ով ձգտում էր կենտրոնական դեր վերապահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համար ղարաբաղյան կարգավորման հարցում, գործերը վարում են անօգնական եւ անփույթ կերպով: Ընդ որում ԵԱՀԿ ակտիվում չկա մեկ այլ համաձայնագիր կողմերի միջեւ` սա միակն է»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, նույնիսկ դեսպան Անջեյ Կասպրշիկը , որը բոլորից մոտ է կանգնած միջադեպերի խնդրին (10 տարի շարունակ ամիսը երկու անգամ շփման գծի դիտարկումներ է անցկացնում), իմացել է դրա մասին ոչ թե 1996թ. ԵԱՀԿ կենտրոնակայանից, այլ ընդամենը 2003 թ. իմ հոդվածից: «Համանախագահները հիշատակել են համաձայնագիրը 2005թ. Լոնդոնում ընդունած հայտարարության մեջ, սակայն հարցը կտրուկ չեն դրել` թե ինչո՞ւ կողմերն այն չեն կատարում: Դրա համար հարկավոր է լոկ քաղաքական կամք, սակայն ճի՞շտ է արդյոք այն ուղղված: Եթե Բաքվի համար այդ համաձայնագիրն անկատար է, կարելի է ասել այդ մասին, փոխել այն, լրացնել: Ավելի դժվար է, սակայն կարելի է նաեւ նորը կնքել: Խնդիրն ակնհայտ է` մարդիկ զոհվում են, մթնոլորտը բարդանում է: Տառացիորեն Բաքվում մեկ օր անգամ չի անցնում առանց միջադեպերի մասին հաղորդագրությունների, իբր այնտեղ բոլորը լրջորեն մտահոգված են դրանով: Սակայն ո՞ւր է տրամաբանությունը, ո՞ւր են կոնկրետ առաջարկները: Թե՞ ամեն ինչ այդպես էլ պետք է լինի»,-ընդգծել է ռուս դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---